Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլի արդյունքները
01.04.2019
Տավուշի մարզում ավարտվել է հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին նախորդել էին ներդպրոցական մրցումները: Յուրաքանչյուր տարածաշրջանից 1-2-րդ տեղեր գրաված թիմերը կմասնակցեն արդեն մարզային փուլին: 1-3-րդ դասարանցիների համար մարզային փուլի մրցումները կանցկացվեն ապրիլի 15-ին, իսկ 4-7-րդ դասարանցիները մրցապայքարի դուրս կգան ապրիլի 17-ին: Յուրաքանչյուր տարիքային խմբում հաղթած թիմը իրավունք կստանա մասնակցելու եզրափակիչ՝ հանրապետական փուլին: