Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման հետ կապված հարցեր
28.03.2019
Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանդիպումը ջրօգտագործողների ընկերության Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Գագիկ Վերանյանի հետ, և ՋՕԸ-ի փոխտնօրեն Վարդան Փաշիկյանի մասնակցությամբ քննարկվել են Բագրատաշենում և հարակից համայնքներում այգիների ջրամատակարարման հրատապ խնդիրները, առաջարկվել են տարբերակներ առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Այնուհետև աշխատանքային խումբը մարզպետի օգնականի և քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետի մասնակցությամբ աշխատանքային այցով մեկնել է Բագրատաշեն: