Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 6-7-ը «Բերդի ԲԿ»-ում կիրականացվեն բժշկական անվճար հետազոտություններ
25.03.2019
Ապրիլի 6-ին եւ 7-ին Բերդի բժշկական կենտրոնում հայտարարվելու են բաց դռների օրեր: Մատուցվելու է բժշկական խորհրդատվություն, կատարվելու է հետազոտություն հետեւյալ մասնագետների կողմից` գինեկոլոգ, սրտաբան, օրթոպեդ-վնասվածքաբան, էնդոկրինոլոգ, նյարդաբան, մաշկաբան, ուրոլոգ, անոթաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, միկրովիրաբույժ, սոնոգրաֆիստ:
Ընդունելությունը կազմակերպում է «Բժիշկների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Խորհրդատվությունը եւ հետազոտությունները կիրականացվեն անվճար: Որոշ դեպքերում անվճար կտրամադրվի նաեւ դեղորայք: Առաջարկում ենք հերթերից խուսափելու նպատակով նախապես հերթագրվել «Բերդի ԲԿ»-ում: