Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը
22.03.2019

Տավուշի մարզում ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, իսկ մարտի 21-ից մեկնարկել է հանրապետական փուլը, որին մասնակցելու իրավունք է ստացել մարզային փուլում հաղթած 62 աշակերտ: Նրանցից 54-ը կմասնակցի հումանիտար առարկաներից անցկացվող օլիմպիադաներին, իսկ 8-ը՝ օնլայն տարբերակով անցկացված մաթեմատիկա և բնագիտական առարկաներից: ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են հանրապետական փուլի անցկացման ժամկետներն ու վայրը: