Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցում են համապետական միջոցառմանը
22.03.2019
Մարտի 23-ին կայանալիք համապետական մաքրության օրվա միջոցառմանը ուկրաինաբնակ, ծննդով իջևանցի բարերարներ Ղազարյան եղբայրների կողմից հիմնադրված «Իջևանյան Բեկոն» ՍՊԸ-ն 500 հազար դրամի սանիտարական մաքրման տարբեր գործիքներ ու պարագաներ է տրամադրել Տավուշի մարզպետարանին: Տարբեր պարագաներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել նաև «Մատումբա» ընկերությունը: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» Տավուշի մարզի զարգացման ծրագրի Իջևանի գրասենյակը աջակցել է պարկերով: