Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
21.03.2019
Մարտի 20-ին Տավուշի մարզպետարանում համագործակցության եռակողմ հուշագիր են ստորագրել մարզպետ Հայկ Չոբանյանը, ,,Ինովացիոն և Տեխնոլոգիական Համայնք,, սոցիալական հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Խաչատրյանը և ,,Նոյեմբերյանի Պետական Քոլեջ,, ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղազարյանը: Հուշագրով կողմերը կհամագործակցեն ,,Մարզային համայնքների զարգացումն ու հզորացումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով,, ծրագրի շրջանակներում: Ըստ ծրագրի նախատեսվում է Նոյեմբերյանի պետական քոլեջում բացել եռաչափ մոդելավորման ժամանակակից լաբորատորիա ու խմբակ, իրականացնել եռաչափ մոդելավորման վճարովի դասընթացներ և հիմնադրված սոցիալական ձեռնարկատիրությանը օժանդակել հնարավոր տեխնիկական և խորհրդատվական միջոցներով: Հուշագրով մարզպետարանը պատրաստակամ է աջակցել ծրագրի ընթացքում ծագած խնդիրների արդյունավետ լուծմանը, աջակցել նոր ուսանողների ներգրավմանը գործում և գաղափարի տարածմանը համայնքներում, ստեղծել հավասար հնարավորություններ ՏՏ ոլորտում ներգրավվել ցանկացող բոլոր անձանց համար՝ տալով վերջիններիս համապատասխան գիտելիքներ և ըստ հնարավորության վերջիններիս ապահովել աշխատանքով, նպաստել սահմանամերձ բնակավայրերի ներքին կյանքի ակտիվացմանը՝ դրանով իսկ երկրի սահմանների ամրապնդմանը: