Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մաքրության օրվա հետ կապված տվյալներ

21.03.2019

Շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ նախատեսվում են իրականացնել մարզի 62 բնակավայրերում։ Աշխատանքներում ներառված են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների և հարակից տարածքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների, հանրային տարածքների, այգիների, պուրակների մաքրությունն ու բարեկարգումը։
Նախատեսվում են մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ, տարերայնորեն ձևավորված 9 աղբակույտերի հեռացման և մաքրման աշխատանքներ, ինչպես նաև Դիտավան-2, Դիտավան-3 և Այգեհովիտ-4 աղբանոցների փակում։
Շաբաթօրյակին ակնկալվում է 9 հազար մասնակիցների ներգրավում, 121 միավոր տեխնիկայի, 3000 բազմապիսի գործիքների կիրառում։
Մարզում տեղակայված ՊՆ զորամասերի կողմից նախատեսվում է մաքրության և բարեկարգման աշխատանքեր իրականացնել Իջևանի Ազատամարտիկների հրապարակի, Գոշավանքի վանական համալիրի, Բերդի «Տավուշ» ամրոցի տարածքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03