Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը
21.03.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև համայնքների ներկայացուցիչներ, զբաղվածության կենտրոնների աշխատակիցներ: Քննարկվել են 2019թ. մարզի համայնքներում վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով իրականացվելիք ծրագրերը, մանրամասն ներկայացվել է աշխատանքների բնույթը: Քննարկվել է նաև այդ ծրագրերում ընդգրկված գործազուրկների և աշխատանք փնտրողների մասնակցության հարցը: