Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
21.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այցելել են վարժարան: Նրանք շրջայց են կատարել վարժարանում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ծանոթացել է կրթական հաստատության պայմաններին ու հնարավորություններին, ապա տնօրեն Գ. Սարգսյանի հետ քննարկել են առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր տարբերակները: