Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական մաքրության օրվան ընդառաջ

21.03.2019

Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվա կազմակերպական հարցերին հերթական անգամ անդրադարձել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում: Հանձնարարություններ են ստացել ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները. մարզպետը կարևորել է մարզի բոլոր համայնքների, պետական և մասնավոր կառույցների ակտիվ մասնակցությունը համապետական շաբաթօրյակին: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական այս աշխատանքներում: Մարզպետը նշել է, որ շաբաթօրյակի կազմակերպական աշխատանքներին պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ, կարևորել է յուրաքանչյուր կազմակերպության, համայնքի, բակի, մարդու մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Ընդգծել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ձևավորել յուրահատուկ մշակույթ և փոփոխություն անել մարդկանց մտածելակերպում: Մարզպետը հանձնարարել է մեկ անգամ ևս ճշտել բոլոր նախատեսված անելիքները, ըստ համայնքների ստուգել սխեմաները և մաքրությանն անհրաժեշտ ռեսուրսների ապահովման հարցերը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը հանձնարարական է ստացել հետևել որոշ համայնքներում կատարվող ծառատունկի ընթացքին, ապահովել նորատունկ ծառերի խնամքի և պահպանության հարցերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05