Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹԵՂՈՒՏԻ ԲՆԱԿԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
18.03.2019
Դիլիջան համայնքի Թեղուտի բնակիչ Յուրիկ Գուլինյանը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզպետարանին Թեղուտ և Հաղարծին գյուղերին տրամադրված միկրոդրամաշնորհային ծրագրի շրջանակներում իր և իր ընտանիքի ներկայացրած գործարար ծրագրին վստահություն հայտնելու համար։ Դրամաշնորհի միջոցների օգնությամբ Յուրիկ Գուլինյանի տնային տնտեսությունը համալրվել է 30 մեղվաընտանիքով, 37 մեղվափեթակով, մոտ 600 շրջանակով, էլեկտրական մեղրաքամով և անհրաժեշտ այլ սարքերով ու հանդերձանքով։