Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

18.03.2019

  2019թ. մարտի 19-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.

1. Իջևան համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2018թ. բյուջեի կատարման մասին:
2. Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7ա հասցեում գտնվող 105,2քմ մակերեսով ոչ բնակելի վարձակալության իրավունքը երկարացնելու մասին:
3. Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին:
4. Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
5. Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին:
6. Իջևանի համայնքապետարանի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասաին:
7. Ռենո մակնիշի լվացող և Միլենիում մակնիշի մաքրող-սրբող ավտոմեքենաների մասին:
8. Իջևան համայնքի Ղարագյոզյան փողոցի թիվ 47 հասցեում գտնվող մանկապարտեզի հին շենքը ապամոնտաժելու մասին:
9. Իջևանի համայնքապետարանի կողմից լավագույն ուսանողի կրթաթոշակ սահմանելու մասին:
10. Համայնքապետարանի 2019թ. տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
11. Այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18