Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
18.03.2019
Մարտի 22-24-ը <<Հայկական ակնաբուժական նախագիծ>> (ՀԱՆ) հիմնադրամը, որը ԱՄՆ-ում ստեղծված բարեգործական կազմակերպություն է, Նոյեմբերյանի տարածաշրջանում անց է կացնելու անվճար ակնաբուժական հետազոտություններ՝ կատարակտ, գլաուկոմա և բոլոր տեսակի խնդիրների հայտնաբերում։ Կկատարվեն նաև վիրահատություններ: Սոցիալապես անապահով բնակիչների համար վիրահատությունը կլինի անվճար։ Վիրահատությունները կարվեն Իջևանի բժշկական կենտրոնում:
Ստուգումները տեղի կունենան հետևյալ գրաֆիկով՝ սկսած առավոտյան ժամը 10.00-ից.
մարտի 22- Կոթիի ամբուլատորիա (Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան գյուղերի բնակիչների համար),
մարտի 23- Այրումի ամբուլատորիա (Արճիս, Լճկաձոր, Այրում, Պտղավան, Դեբեդավան, Դեղձավան, Բագրատաշեն,Հաղթանակ, Զորական ),
մարտի 24- Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց (Բաղանիս, Ջուջևան, Նոյեմբերյան, Դովեղ, Կողբ, Բերդավան) ։
Հերթերից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել տեղի բուժհաստատությունում: