Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանձնարարականներ, որոնց կատարումն անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար
18.03.2019
Հիմնական հանձնարարականները, որ տվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն առավոտյան աշխատանքային խորհրդակցության ընթացքում, կապված էին գյուղատնտեսական աշխատանքների հետ: Խորհրդակցությունից անմիջապես հետո մարզպետարանի համապատասխան մասնագետները մեկնել են Բերդի տարածաշրջան` տեղերում աշխատելու: Կգույքագրվեն բոլոր հողատարածությունները. որոնք են մշակվում, որոնք չեն մշակվում, ինչ պիտի արվի, որ դրանք մշակվեն, ինչպիսի մշակաբույսերի տակ պիտի դրվեն դրանք և այլն: Հաջորդ գույքագրումը կապված է ոռոգման համակարգի հետ՝ նույն սկզբունքով. որտեղ որքան հողատարածք է ջրվում, որ մասն է անջրդի և որ տարածքում ինչ մեթոդներով է հնարավոր ավելացնել ջրովի հողատարածությունների թիվը: Արդյունքները ներկայացնելու համար տրվել է երեք օր, որից հետո կշարունակվեն գույքագրումները նույն սկզբունքով նաև մյուս տարածաշրջաններում: