Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծանոթություն Բերդ համայնքում գործող ծառայությունների աշխատանքային պայմաններին
18.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի այցը Բերդի տարածաշրջան մեկնարկել էր նախկին շրջկոմի շենքի ուսումնասիրությամբ, քանի որ խնդիր է դրված համապատասխան տարածք հատկացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնին: Թեև նախկինում նույնպես որոշակի տարածքներ ուսումնասիրվել էին, սակայն, համայնքի հետ անհամաձայնության պատճառով, վերջնական որոշում չէր կայացվել: Շրջայցի արդյունքում հստակ որոշվել է, որ շենքն ամբողջությամբ կվերանորոգվի: Այն պայմաններ կապահովի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար, և ևս մի հարկաբաժին կտրամադրվի ներհամայնքային ծրագրերի իրականացման նպատակով: Այնուհետև մարզպետ Հայկ Չոբանյանը համայնքապետարանի շենքում ծանոթացել է ոչ միայն համայնքային ծառայողների աշխատանքային պայմաններին, այլև այդ շենքում տեղակայված մյուս կազմակերպություններին: Ընդամենը մի քանի օր առաջ այդտեղ շահագործման էր հանձնվել քաղաքացիների սպասարկման կենտրոնը, որը կոչված է հեշտացնելու համայնքի բնակչի շփումը համայնքապետարանի հետ: Այստեղ կպատասխանեն նրան հուզող հարցերին, անհրաժեշտության դեպքում կօգնեն դիմում գրել կամ կհրավիրեն համապատասխան մասնագետին՝ տեղում խորհրդատվություն տալու, ինչպես նաև կկատարեն գույքահարկի, հողի հարկի և այլ տեղական հարկատեսակների գանձումները:
-Մեր մեծագույն նպատակն է, որպեսզի մենք չունենանք մեկ քառակուսի մետր հող, որը չի մշակվում և մեկ քառակուսի մետր գույք, շենք, տարածք, որոնք նպատակին չեն ծառայում: Խոսքը ոչ միայն վերաբերում է նրան, թե այդ տարածքը զբաղված է թե ոչ, այլ նրան, թե ինչով է զբաղված: Արդյոք դա այդ տարածքի ամենաարդյունավետ շահագործման ձևն է,- շրջայցից հետո նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը: