Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզը պատրաստվում է մարտի 23-ին մասնակցելու համապետական շաբաթօրյակին
15.03.2019
2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։ Միջոցառումն ըստ պատշաճի կազմակերպելու նպատակով, այսօր Տավուշի մարզպետարանում մարզային հանձնաժողովը անց է կացրել է հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Քննարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ առաջարկությունները:
1.Մինչև շաբաթօրյակի անցկացման օրն ակտիվ համագործակցություն ապահովել համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտների և իրավաբանական անձանց հետ:
2. Մինչև շաբաթօրյակի անցկացման սկիզբը, տրամադրել շաբաթօրյակի ընթացքում օգտագործվող տեխնիկայի, կիրառվող գործիքների, անհրաժեշտ պարագաների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
3. Շաբաթօրյակի ընթացքում պարբերաբար համայնքային կայքերում տեղադրել տեղեկատվություն և լուսանկարներ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան:
4.Համագործակցված աշխատանքներ տանել դպրոցների տնօրենների, համայնքի տարածքում գտնվող տնտեսվարող սուբյեկտների, իրավաբանական անձանց, ՀԳՄ տարածքային ծառայությունների և հատկապես ճանապարհաշինարարական ձեռնարկությունների ղեկավարների հետ՝ հստակ սահմանազատելով մաքրվող տարածքները:
5. Ունենալ հստակ և հիմնավոր տեղեկություն շաբաթօրյակի իրականացման համար պահանջվող ծախսերի վերաբերյալ:
6. Մաքրել ինքնաբերաբար առաջացած աղբավայրերը և դրանց տեղում կատարել ծառատունկ:
Քննարկվել են նաև առաջարկներ հանձնաժողովի անդամների և համայնքային հանձնաժողովների միջև աշխատանքն օպերատիվ կազմակերպելու և տեղեկատվությունն արագ փոխանակելու ու խնդիրներին արձագանքելու մեխանիզմների վերաբերյալ:
Համապետական մաքրության օրը նաև տոնի վերածելու նպատակով, առաջարկվել է համայնքներում մշակութային և կրթական հաստատությունների ուժերով տարբեր միջոցառումներ կազմակերպել: