Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Տավուշի մարզինն է
15.03.2019
<<Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար՝ այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից եւ առհասարակ Հայաստանից>>,- ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են Տավուշի մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագիրը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ ռազմավարական նշանակությունը մարզի համար: Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Ասուլիսից հետո տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողության և դասախոսական կազմի հետ: Ծրագրի իրագործումը կարևորել և մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Ծրագրի իրականացման գործին իր օրհնությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այնուհետև «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը մանրամասն ներկայացրել է ծրագիրն ու մասնակցության պայմանները: