Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
14.03.2019
Մարտի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների 35 բնակիչ: Ներկայացվել են տարբեր բնույթի խնդիրներ, որոնց գերակշիռ մասը կապված է եղել առողջական խնդիրների լուծմանն աջակցության և աշխատանքի տեղավորման հարցերի հետ: Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը կոնկրետ հանձնարարականներ ու ժամկետներ է տվել պատասխանատուներին՝ նշելով, որ անհրաժետ է համակարգված մոտեցում դրսևորել բարձրացված հարցերի նկատմամբ, որպեսզի դրանք ժամանակին ու համալիր լուծում ստանան: Ասվել է նաև, որ այլևս ֆինանսական սպառողական օգնություններ չեն լինելու: Իսկ դիմող քաղաքացու խնդիրներին առավել մոտիկից տեղյակ լինելու համար նախապես պետք է աշխատել ու համագործակցել մարզպետարանի՝ տարածքներում գործող ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, համապատասխան կազմակերպությունների հետ: