Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
13.03.2019
Այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և ,,Վիքիմեդիա Հայաստան,, գիտակրթական հասարակական կազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ,,Վիքիմեդիա Հայաստան,, գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Մկրտչյանը: Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում 21-րդ դարի հմտությունների ներդրումն ու տարածումը, խթանելով ուսուցիչների և աշակերտների շրջանում ազատ և արդի գիտելիքի ու դրա ստեղծման հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գիտակցելով, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի կրթության ոլորտում ներմուծել ժամանակակից մոտեցումներ և կհարստացնի վիքի հարթակներում որակյալ բովանդակության ստեղծումն ու տարածումը և նպատակ ունենալով մարզի աշակերտներին հնարավորություն տալ տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել նաև գործնական հմտություններ՝ կողմերը պարտավորվել են համագործակցել Հայաստանում Վիքիմեդիա նախագծերում բովանդակության ստեղծման և զարգացման գործում, ապահովել Վիքիմեդիա բովանդակությունից օգտվելու և Վիքի գործիքները կրթական գործընթացում ներդնելու գործում: