Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Չոբանյանն Իջևանի երաժշտական դպրոցում մասնակցել է կանանց տոներին նվիրված համերգին
11.03.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում մասնակցել է կանանց տոներին նվիրված համերգին, որին ներկա էր նաև Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը: Երաժշտական դպրոցի դասատուների կատարմամբ հնչել են հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական երգերի կատարումներ: Մարզպետը շնորհավորել է դպրոցի կանանց և աղջիկներին Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ, դպրոցին նվիրել Սայաթ-Նովայի գիպսե կիսանդրին: <<Դուք տոն պարգևեցիք Ձեզ և դրա մասնիկը դարձրիք մեզ, սիրելի կանայք ու աղջիկներ>>,- ասել է Հայկ Չոբանյանը շնորհավորական իր խոսքում, կարևորել արվեստի ու մշակույթի դերը մեր երկրի կառուցման գործում: