Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

11.03.2019

 Մարտի 7-9-ը Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հետման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտեպանի հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ Չեխիայի Հանրապետությունում էր Տավուշի մարզի պատվիրակությունը՝ Հրադեց Կրալովե երկրամասում կազմակերպված <<Ինֆոտուր>> ամենամյա միջազգային զբոսաշրջային 20-րդ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում զբոսաշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապեր հաստատելու նպատակով: 
Պատվիրակության կազմում էին մարզպետարանի և բիզնես ոլորտի նեկայացուցիչներ: Այցին մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը: Տոնավաճառի մասնակիցների թվում էին Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։ Հյուրընկալված արտասահմանյան պատվիրակությունների համար տրված ընդունելությանը մասնակցել է նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը: Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հայկ Չոբանյանը և դեսպան Աշոտ Հովակիմյանը քննարկել են երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։
  Իսկ հայկական տաղավարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մարտի 8-ին: Ներկայացվել են ինչպես Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման հետ կապված պատկերագրքեր ու տարբեր ցուցանմուշներ, այնպես էլ մարզի գյուղացիական տնտեսությունների արտադրանքը: Այցելուները ոչ միայն մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկակական տաղավարի հանդեպ, այլև հյուրասիրվել և համտեսի հնարավորություն են ունեցել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16