Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
11.03.2019
Մարտի 7-9-ը Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հետման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտեպանի հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ Չեխիայի Հանրապետությունում էր Տավուշի մարզի պատվիրակությունը՝ Հրադեց Կրալովե երկրամասում կազմակերպված <<Ինֆոտուր>> ամենամյա միջազգային զբոսաշրջային 20-րդ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում զբոսաշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապեր հաստատելու նպատակով:
Պատվիրակության կազմում էին մարզպետարանի և բիզնես ոլորտի նեկայացուցիչներ: Այցին մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը: Տոնավաճառի մասնակիցների թվում էին Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։ Հյուրընկալված արտասահմանյան պատվիրակությունների համար տրված ընդունելությանը մասնակցել է նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը: Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հայկ Չոբանյանը և դեսպան Աշոտ Հովակիմյանը քննարկել են երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։ Իսկ հայկական տաղավարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մարտի 8-ին: Ներկայացվել են ինչպես Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման հետ կապված պատկերագրքեր ու տարբեր ցուցանմուշներ, այնպես էլ մարզի գյուղացիական տնտեսությունների արտադրանքը: Այցելուները ոչ միայն մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկակական տաղավարի հանդեպ, այլև հյուրասիրվել և համտեսի հնարավորություն են ունեցել: