Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվս 8 ,,Արմաթ,, լաբորատորիա Տավուշի մարզի դպրոցներում
07.03.2019
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ համագործակցելով ,,Սահման,, ՀԿ-ի, ,,Վարդանանց ասպետներ,, կազմակերպության, ,,Իմ քայլը,, հիմնադրամի և Տավուշի մարզպետարանի հետ, մարզի Այգեպար, Վարագավան, Վազաշեն, Ն.Ծաղկավան, Բերդավան համայնքների դպրոցներում տեղադրել է ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիաներ: Բարեկամավանի, Չինարիի և Կոթիի դպրոցներում արդեն գործող ռոբոտաշինության խմբակները նույնպես համալրվել են լաբորատորիայի ամբողջական սարքավորումներով: Այսպիսով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում սկսել են գործել ևս 8 ,,Արմաթ,, լաբորատորիաներ՝ գործող լաբորատորիաների ընդհանուր թիվը դարձնելով 30-ը: