Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս Թբիլիսիում էին
05.03.2019
Սահմանամերձ Բերդավանի գեղագիտական կենտրոնի սաները ճանաչողական այցով օրերս Թբիլիսիում էին: Երեխաների այցը Վրաստանի մայրաքաղաք հովանավորել էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այցի շրջանակներում բերդավանցի դպրոցականները Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել են Վարդանանց տոնին նվիրված պատարագին, իսկ Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում խումբն այցելել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Ամենայն հայոց բանաստեղծի աճյունը, եղել ,,Հովհաննես Թումանյանի տուն,, գիտական, մշակութային կենտրոնում: Երեխաները տպավորիչ ու ջերմ հանդիպումներ են ունեցել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, հանդես եկել համերգային ծրագրով: