Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղբահանության թեմայով հերթական քննարկումը
04.03.2019
Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում այսօր տեղի ունեցավ քաղաքի աղբահանության ու սանմաքրման աշխատանքներին վերաբերող հերթական քննարկումը, որը վարեցին մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ Արմեն Ճաղարյանը և քաղաքապետարանի սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վահագն Թամրազյանը: Ներկայացվեցին նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, արձանագրվեցին նոր առաջարկությունները, որոնց կատարմանը կանդրադառնան հաջորդ քննարկմանը: Առաջարկությունների թվում կարևորվեց հատկապես նախընտրական քարոզչական պաստառները շենքերի պատերից, փողոցներից մաքրելու հարցը: