Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

04.03.2019

armlur.am լրատվական կայքում մարտի 2-ին ,,Վազաշենից Բերդ տանող ավտոճանապարհը` քանդման վտանգի տակ. սողանքը կարող է զոհերի պատճառ դառնալ,, վերնագրով հրապարակում էր եղել /հեղ. Ոսկան Սարգսյան/, որտեղ նկարագրված է, որ դեպի Բերդ տանող ավտոճանապարհի Վազաշեն գյուղի տարածքում մի հատված սողանքի պատճառով քանդման վտանգի տակ է: Նշվում էր, որ եթե գարունը տեղումնառատ լինի, ապա ճանապարհի այդ հատվածն ավելի վտանգավոր կդառնա:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետները եղել են տեղում և ուսումնասիրել տեղանքը: Ըստ ներկայացված եզրակացության, այս պահին չկա այնպիսի սողանքային երևույթ, որը կարող է վտանգել ճանապարհը կամ դառնալ քանդման պատճառ: Կան նստվածքային երևույթներ, որոնք հավանաբար առաջացել են շրջանցիկ ճանապարհը հողային շերտի վրա դնելու հետևանքով:
Որպես լուծում առաջարկվել է, ՀՀ տրանսպոտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցնելով, սպասարկող կազմակերպությունների պահպանության ծախսերից առաջացած որոշակի տնտեսումներ ուղղել խնդրի լուծմանը՝ վերանորոգելով վերոնշյալ ալիքաձև նստվածքային հատվածները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18