Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում «Աջակցություն բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի շրջանակներում
28.02.2019
Վանաձորում «Աջակցություն բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի շրջանակներում տեղի է ունենում թաուն հոլ քննարկում, որին մասնակցում են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՓՄՁ-ները և ակտիվ քաղաքացիները։ Մասնակիցները քննարկում են, թե ինչպես կարող են նպաստել առավել հաշվետու և թափանցիկ կառավարման կայացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Հանրային քննարկման են ներկայացված չորս ոլորտային բարեփոխումներ՝ Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (առկա ռեսուրսների քարտեզագրում, կառավարում), Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում, Առողջապահություն․ պետպատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում, Սոցիալական ծառայություններ (ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիության և իրազեկվածության բարձրացում): Ծրագիրը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2018 թվականից իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: