Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ճանապարհաշինության հարցեր
28.02.2019
Արդեն մեկնարկել են և 2 տարվա ընթացքում կավարտվեն Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 30 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Դրանից Արճիս –Բագրատաշեն հատվածը բաժին է ընկնում Տավուշի մարզին: Շինարարությունն իրականացնում է իտալական Սուարդի կազմակերպությունը, որի ներկայացուցչի հետ քննարկվել է ծրագրի իրականացման ընթացքը: Մարզպետ Հայկ Չոբանյանն առաջ է քաշել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում տեղական ուժերի ներգրավման հարցը՝ ընդգծելով, որ բացի զբաղվածության խնդիր լուծելուց, իտալական կազմակերպության ներկայությունը պետք է օգտագործել նաև փորձի փոխանակման, որոշակի մասնագիտական կատարելագործման նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մարզում գործող զբաղվածության կենտրոններից անհրաժեշտ մասնագետներին ուղղորդեն դեպի կազմակերպություն: