Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
28.02.2019
2019 թվականի մարտի 4-ին, ժամը 9:30-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կկայանա Բերքաբեր համայնքի ավագանու թիվ 21 հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Բերքաբեր համայնքի 2018 թվականի բյուջեի կատարողականի մասին:
2. Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցած Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին:
3 .Բերքաբեր համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
4. Բերքաբեր համայնքի ավագանու 19.12.2018թ. ,,Բերքաբերի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 34-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և նոր խմբագրությամբ կարդալու մասին:
5. Բերքաբեր համայնքի 2019-2024թ.թ. հնգամյա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին: