Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցեր
27.02.2019
Խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցերն են այսօր քննարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Քննարկվող հարցերի համատեքստում մարզպետը կարևորել է իրազեկման խնդիրը, նշել, որ խնդիրները լուծելիս առաջին հերթին պետք է ելնել երեխայի շահեկանության տեսանկյունից և ստեղծել դրա մշակույթը: Հաջորդը նշվել է ծառայությունների համակարգի ձևավորման և երեխայի պաշտպանության ինստիտուտի ստեղծման խնդիրը: Կարևորելով հանրային ակտիվությունն ու մասնակցությունը խնդիրների լուծման գործում, մարզպետն առաջարկել է շահագրգիռ կողմերի կոնսոլիդացմամբ ստեղծել մի հարթակ, որտեղ կքննարկվեն բոլոր հարցերն ու կոնսոլիդացված որոշումներ կկայացվեն, որն ավելի արդյունավետ կլինի նոր մարտահրավերների պայմաններում: ,,Փորձենք առավելագույնս նախաձեռնող լինել,, ,- ասել է Հայկ Չոբանյանը: Քննարկման ընթացքում որոշվել է առաջիկա շաբաթվա մեջ կազմակերպել հանդիպում, որին կմասնակցեն սոցիալական ոլորտում հիմնական գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարները, և օրակարգում կլինեն համագործակցության, երեխայի պաշտպանության համակարգի, կրթության, տեղեկատվության փոխանակման հարցերը: