Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
26.02.2019
2019 թ. փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով.
1. Իջևան համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2018թ. բյուջեի կատարման մասին:
2. Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին:
3. Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
4. Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7ա հասցեում գտնվող 105,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ վարձակալության իրավունքը երկարացնելու մասին:
5. Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին:
6. Իջևանի համայնքապետարանի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին:
7. Այլ հարցեր: