Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարերարի միջոցներով վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը

26.02.2019

  Բարերար Կարեն Գրիգորյանի միջոցներով Հաղարծինի միջնակարգ դպրոցը շուտով կունենա վերանորոգված մարզադահլիճ: Թեպետ  Կարենը միայն առաջին դասարանն է սովորել գյուղի դպրոցում, որից հետո ընտանիքը 1987 թվականից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Ուստլարինսկի շրջան և այնտեղ էլ ավարտել է ուսումը, սակայն միշտ էլ ամուր թելերով կապված է եղել հայրենի գյուղին: Ռուսաստանաբնակ գործարարի ֆինանսավորմամբ վերանորոգվող մարզադահլիճը, որ վաղուց չէր օգտագործվում, կծառայի 1-5-րդ դասարանների աշակերտներին: Կարեն Գրիգորյանը խոստացել է առաջիկայում այցելել գյուղ, ծանոթանալ իրականացվող շինարարական աշխատանքներին:  նաև բռնցքամարտի պարագաներ է նվիրել դպրոցին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16