Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին
25.02.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Նրանք մարզպետին են ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերի հիմնական ոլորտները՝ նշելով, որ տևական ժամանակահատված է աշխատում են մարզում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար: Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող հիմնական ծրագրերը՝ ընդգծելով առաջնահերթությունների երկուստեք ճշգրտման և համատեղ առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կլեր Մեյթրոյի և մարզպետ Չոբանյանի առաջիկա հանդիպման վերաբերյալ: