Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մովսեսում բացվել է կավագործության արհեստանոց դպրոցականների համար
25.02.2019
Մովսեսում այսուհետ գործելու է կավագործության արհեստանոց դպրոցականների համար, որն ստեղծվել է ,,Կայթ,, կրթամշակութային հիմնադրամի ջանքերով՝ համագործակցությամբ Տեր Աբել քահանա Քարտաշյանի և կավագործ վարպետ Ջիվան Հունանյանի: Եղել են նաև անհատ աջակիցներ: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել արհեստանոցի բացման արարողությունը: Ծրագրի շրջանակներում Գրիգոր և Արթուր Վարդանյանները ամռանը մեկամսյա դասընթաց են անցել՝ սովորելով կավագործության արվեստի հիմքերն ու նրբությունները: Տղաներն այժմ ոչ միայն կարողանում են տարբեր իրեր պատրաստել բրուտագործական հաստոցի վրա, այլև դրանք իրացնել: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանի հետ բրուտագործական սարքավորումները նրանք շահել են ,,Վարկս Էյ Էմ,,-ի ,,Բարի գործեր,, ծրագրի օնլայն քվեարկության միջոցով: Պատանի բրուտագործները ծրագրի շրջանակներում նաև բրուտագործական գիտելիքների անվճար ուսուցում կիրականացնեն Բերդ համայնքի բոլոր դպրոցականների համար: