Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանի թիմը մասնակցել է հրաձգության մրցույթին
22.02.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/19133_s.jpg)
Փետրվարի 21-22-ը «Ասպար Արմս» հրաձգարանում ընթանում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: Մրցույթը կազմակերպվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Նպատակը հետաքրքրության սերմանումն է հրաձգություն մարզաձևի նկատմամբ և զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակության ու հմտությունների զարգացումը: Առաջին օրը առաջին անգամ մրցույթին մասնակցել է նաև Տավուշի մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ և 3 կին կազմով:
Հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 12.00-ին, նախարարության նիստերի դահլիճում: