Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

22.02.2019

  Այսօր Տավուշի մարզի գործարարների հետ ունեցած հանդիպմանը մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ մարզի համար առաջնահերթ խնդիրը տնտեսական զարգացումն է, իսկ դրա համար մեկ գործիչը ձեռներեցն է, և որպես Տավուշի մարզի բիզնեսի աջակից, ցանկացած խնդիր, որ կունենա մարզում որևէ ձեռնարկություն, ուղղակիորեն համարելու է իր առաջնահերթ խնդիրն ու անմիջապես լծվելու է այդ առաջնահերթ խնդիրների լուծմանը, կարևորել է ոչ միայն խնդրի լուծումը, այլև որոշակի կոմպետենցիայի ձևավորումը, այսինքն խնդրի դիտարկումը որպես երևույթի կամ օրինաչափության, որպեսզի այլևս նմանանտիպ խնդիրներ չառաջանան: Կարևորվել են նաև բիզնեսի խթանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները բոլոր հնարավոր գործիքների ներգրավմամբ: <<Մեր բոլորիս գործողությունները պետք է ուղղված լինեն գործարարին օգնելուն և արժեք ստեղծելուն>>,-ասել է մարզպետը: Ներդրումային ծրագրերի իրականացման գործում ընդգծվել է տեղական գործընկերոջ դերը. <<Ցանկացած ներդրումային ծրագրի հիմնական կողմը դա տեղական գործընկերն է: Չի կարող որևէ ներդրումային ծրագիր հաստատվել, հետագայում հաջողություն ունենալ, եթե չկա տեղական գործընկեր, որովհետև տեղական գործընկերը կարող է ապահովել ներդրումային ծրագրերի հաջողությունն ու կայունությունը>>: Մարզպետը կարևոր է համարել նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը, նշելով, որ այն պետք ձևավորել որպես մշակույթ: Որպես առաջնահերթություններ նշվել են սահմանմերձ և փոքր գյուղերը: Տեղեկացվել է, որ խնդիրների համակարգային լուծման նպատակով երկուշաբթի օրվանից գործելու է մարզպետին կից հարթակ, որտեղ կարող են գրանցվել մարզի գործարարները և ակտիվ մասնակցություն ունենալ հարթակի աշխատանքներին: Հարթակում նրանք կարող են քննարկել ոչ միայն իրենց խնդիրները, այլև դրանց լուծման տարբերակները, ծանոթանալ նոր ծրագրերին ու առաջարկություններին, զբաղվել ոլորտային զարգացումներով: Հանդիպման ավարտին մարզպետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող հարցերին, տվել պարզաբանումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45