Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
21.02.2019
2019 թվականի փետրվարի 26-ին, ժամը 17:00-ին, Սևքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 նիստը հետևյալ օրակարգով.
1. Սևքար համայնքի 2019 թվականի համայնքային բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
2. Սևքար համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց 2019 թվականի հողի հարկի ցուցակը հաստատելու մասին:
3. Համայնքային սեփականություն համարվող բազմաբնակարան շենքում բնակվող ընտանիքներին իրենց զբաղեցրած տարածքը անհատույց տրամադրելու վերաբերյալ:
4. Համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին: