Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր
20.02.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Բացի հանձնաժողովի անդամները, նիստին մասնակցել են նաև համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական պատասխանատուները, ոստիկանության, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկվել են շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր, մասնավորապես համայնքների ղեկավարների կողմից ներկայացված սխեմաները, որտեղ նշված են մաքրման ենթակա տարածքները, այդ տարածքների պատասխանատուները: Արվել են շաբաթօրյակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված նոր առաջարկներ ու մտահղացումներ: Հաջորդ քննարկումը տեղի կունենա մարտի 15-ին: