Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
15.02.2019
Փետրվարի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների 34 բնակիչ: Ներկայացվել են տարբեր բնույթի խնդիրներ, որոնց գերակշիռ մասը՝ 24 քաղաքացու դիմում, եղել է դրամական աջակցության ու աշխատանքի տեղավորման հարցերով: Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը կոնկրետ հանձնարարականներ ու ժամկետներ է տվել պատասխանատուներին՝ նշելով, որ անհրաժետ է համակարգված մոտեցում դրսևորել բարձրացված հարցերի նկատմամբ, որպեսզի դրանք ժամանակին ու համալիր լուծում ստանան: Ասվել է նաև, որ այլևս ֆինանսական սպառողական օգնություններ չեն լինելու: Իսկ դիմող քաղաքացու խնդիրներին առավել մոտիկից տեղյակ լինելու համար նախապես պետք է աշխատել ու համագործակցել համայնքների ղեկավարների, համապատասխան կազմակերպությունների հետ: