Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորում եմ կազմակերպված, գործունյա և Տավուշի համար լավ տեսլական ունեցող մարզպետ ունենալու կապակցությամբ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացրել է Տավուշի մարզպետին

13.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր  Տավուշի մարզի համայնքների, դպրոցների, հիմնարկ-ձեռնարկությունների, մարզային բոլոր կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնապես ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ կառավարության ընտրությունը ճիշտ մարդու վրա է կանգ առել, ընտրվել է հմուտ կառավարիչ և առաջիկայում կառավարության, տարածքային կառավարման մարմնի, համայնքների համատեղ աշխատանքի միջոցով օրեցօր ապահովելու է Սահմանամերձ Տավուշի զարգացումը, որը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Շնորհավորելով մարզպետ Չոբանյանին, ցանկացել է նրան արգասաբեր աշխատանք և ընդգծել, որ յուրաքանչյուր լավ ձեռնարկի իրականացման համար կառավարությունը կանգնած է մարզի, մարզպետի ու յուրաքանչյուր բնակչի կողքին:

-Մենք իրականում բախտորոշ ժամանակաշրջանում ենք ապրում և պիտի շնորհակալ լինենք, որ այս ճակատագրական հանգրվանին մեզ պատիվ է վիճակվել դերակատար լինել, կառուցողի դերում լինել և ես համոզված եմ, որ այս տրամադրության, այս հոգեվիճակի և մշակույթի դեպքում, մեր հաջողությունն անխուսափելի է: Բոլորիս հայացքները պիտի մի կետի ուղղված լինեն և բոլորս՝ անկախ նրանից, թե որ ոլորտում ենք աշխատում,ինչ գերատեսչության ներքո ենք, պիտի այնպես անենք, որ գնանք այդ ուղղությամբ և թև ու թիկունք լինենք միմյանց այդ խնդիրների լուծման համար: Առանց միասնական աշխատանքի կարող ենք ունենալ հաջողություններ, բայց գերազանցություն երբեք չենք ապահովի,-շնորհակալություն հայտնելով, նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Ապա մարզպետը համառոտ անդրադարձ է կատարել բոլոր այն ուղղություններին, որոնք կարևոր մարտահրավերներ են Տավուշի մարզի համար: Մասնավորապես կանգ է առել տարածքային անվտանգության, տնտեսության զարգացման խնդիրների ու տեսլականի վրա: 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27