Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
12.02.2019
ՀՀ Տավուշի մարզպետարանը <<Մշակութային միջոցառումների իրականացում>> ծրագրի շրջանակներում հայտարարում է մայրության և գեղեցկության տոնին նվիրված, <<Գարնանային զարթոնք>> խորագրով, մշակութային միջոցառման մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մշակութային գործունեության իրավունք ունեցող ՀԿ-ները: Ծրագրի արժեքը 899 900 դրամ է:
Մրցույթին մասնակցելու դիմումը, ծրագիրը և նախահաշիվը ներկայացնել մարզպետարան առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով, հասցե՝ tavush@mta.gov.am, tavush.krtutyun@mta.gov.am, հեռ.՝ 077 77 63 68:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019թ. մարտի 7-ը ներառյալ: