Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը
11.02.2019

Մարզի հանրակրթական դպրոցներում ընթացքի մեջ է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, աշխարհագրություն առարկաներից: Օլիմպիադաներն անց են կացվում օնլայն եղանակով: Առաջադրանքներն օլիմպիադայի օրը տեղադրվում են olymp.am կայքում: Մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաները: Ընդհանուր թվով առաջին փուլի համար գրանցվել է 2690 աշակերտ: Արդյունքները կամփոփվեն Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Հաղթողները կմասնակցեն հաջորդ՝ տարածաշրջանային փուլին: