Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են արոտների կայուն կառավարմանն առնչվող հարցեր
11.02.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/19013_s.jpg)
Այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում ,,Ռազմավարական զարգացման գործակալություն,, /ՌԶԳ/ ՀԿ-ի ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հաձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանի մասնակցությամբ քննարկվել են արոտների կայուն կառավարմանն առնչվող հարցեր, վեր են հանել ոլորտի խնդիրները՝ հետագա ծրագրերի ավելի արդյունավետ իրականացման նպատակով: Քննարկումը վարել է մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Կատարվել է նաև արոտների կայուն կառավարման խնդիրների գույքագրում: