Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ազատամուտ համայնքում էր
08.02.2019
Մարզպետը շրջայց է կատարել համայնքում և դպրոցում, հանդիպել է մանկավարժների հետ:
Դպրոցը համայնքի ամենակարևոր օղակն է, այն, հատկապես գյուղում, և կրթական հաստատություն է, և մշակութային օջախ է: Այստեղով անցնում են մեր սերունդները, և դպրոցի հետ կապված ամեն ինչ կարևորվում է, համոզմունք է հայտնել մարզպետը:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել են համայնքի համար առաջնահերթություն հանդիսացող խնդիրները, մասնավորապես տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր: