Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
06.02.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/18963_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի, Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանի և կանադահայ գործարար Վահրամ Վահրամյանի հետ քննարկեց Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկումը ծավալվեց մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում պտղաբուծության ծրագիր իրականացնելու, ինչպես նաև համայնքում փայտի վերամշակման արտադրամաս հիմնելու շուրջ: Գործարար Վահրամ Վահրամյանը հակիրճ ներկայացրեց վերոնշյալ ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու գաղափարներ, խոսեց դրանց իրականացման ֆինանսական հնարավորությունների մասին: Իր հերթին Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը տեղեկություն ներկայացրեց համայնքում առկա, բայց չմշակվող հողատարածքների և անավարտ շինությունների մասին: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում լինել Ազատամուտում և հենց տեղում ուսումնասիրել առկա բոլոր հնարավորությունները: