Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
04.02.2019
2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում, տեղի կունենա համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով.
1. Իջևան համայնքի 2019թ. բյուջեի տարեկան եկամուտների ու ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին:
2. Իջևանի համայնքապետարանի ենթակայության հիմնարկներում դրույքաչափերի փոփոխություն կատարելու մասին:
3. Իջևան քաղաքի Աբովյան, Գանինի, Անկախության փողոցներում երթևեկության կանոնները կարգավորող նշաններ տեղադրելու և գծանշումներ կատարելու մասին:
4. Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող ,,Շևրոլե,, մակնիշի ավտոմեքենան Իջևանի կոմունալ ծառայության հիմնարկի հաշվեկշիռ հանձնելու մասին:
5. Այլ հարցեր: