Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
29.01.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Տավուշի մարզում ձմեռային զորակոչի ընթացքի հետ կապված հարցեր: Հաջորդ հարցը վերաբերել է զորակոչային բժշկական հանձնաժողովը բժիշկ-մասնագետներով համալրելու խնդրին: Նիստի ընթացքում նաև ուսումնասիրվել և քննարկվել են տարկետման ներկայացված գործերը: