Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
25.01.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/18842_s.jpg)
Սիրելի հայրենակիցներ
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը, որով էլ ազդարարվեց Ազգային բանակի հիմնման սկիզբը: Միայն մարտունակ բանակը կարող էր լինել Հայոց անկախ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող անկախության և անվտանգության պահպանման երաշխիքը: Այսօր մեր բանակը նաև յուրաքանչյուրիս հպարտությունն է, իսկ Բանակի օրը՝ հոգեհարազատ տոն բոլորիս համար: Շնորհավորում ենք բոլորիս, մեր սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած բոլոր զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին: Մաղթում ենք առողջություն, բարձր տրամադրություն և, իհարկե, խաղաղություն:
Փառք ու պատիվ մեր հաղթական բանակին: