Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվս երկու շտապօգնության մեքենա է հատկացվել Տավուշի մարզին
24.01.2019
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերած շտապօգնության մեքենաներից անցած տարեվերջին ՀՀ առողջապահության նախարարության կողմից Տավուշի մարզին հատկացված 6 գծային մեքենաներին և 3 ռեանիմոբիլներին ավելացավ ևս 2 գծային շտապօգնության մեքենա, որից մեկը հատկացվել է <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ին, մյուսը` Իջևանի ԱԱՊԿ-ին: Մեքենաները հագեցած են ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, որն զգալիորեն կբարձրացնի շտապօգնության կազմակերպման որակը: