Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Ենոքավան համայնքի մաստեր պլանին առնչվող հարցեր
22.01.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն` մասնակցությամբ վրացական նախագծային կազմակերպության ներկայացուցիչների, որը շահել է Ենոքավան համայնքի մաստեր պլանի նախագծային աշխատանքների մրցույթը: Խորհրդակցությունը բացեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսակ Մելքումյանը: Ներկա էին մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, ,,Գեոդեզիա և քարտեզագրություն,, ՊՈԱԿ-ի և ,,Ենոքավան,, հիմնադրամի ներկայացուցիչները, Ենոքավան համայնքի ղեկավարն ու հողաշինարարը: Ողջունելով ներկաներին, Միսակ Մելքումյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումը գործընկեր կազմակերպության հետ` խորհրդակցության մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում: Քննարկումը ծավալվեց մաստեր պլանի նախագծման ելակետային տվյալների հայթայթման ձևերի շուրջ: Որոշվեցին պատասխանատու օղակների հետ համագործակցելու ձևաչափերը: Օրվա երկրորդ կեսին աշխատանքային խումբը մեկնեց Ենոքավան` տեղանքին ու խնդիրներին առավել ծանոթանալու նպատակով: